Վեց ամիս շարունակ լինելով մահվան ու կյանքի արանքում՝ վերջապես կոմայից դուրս է եկել աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն ու պատրաստ է անցնելու վերականգնողական կուրսեր: Հիշեցնենք, որ հանրահայտ մարզիկի հետ դեպքը պատահել էր Ֆրանսիայում, ուր որդու հետ մեկնել էր հանգստանալու: Անհաջող դահուկավայրէջքի պատճառով «Ֆորմուլա-1»-ի անվանի ավտոարշավորդը ստացել էր կյանքին սպառնացող մահացու վնասվածք: Այս վեց ամսում նա մեկ անգամ չէ, որ ենթարկվել է ծանր վիրահատության: Ինչևէ: Կարևորն այն է, որ մահը նահանջել է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ